ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տիկին Ռիտա Սարգսյանի կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանի անունով բազմաթիվ ցավակցություններ է ստացել գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:
Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել:
Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության, անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի, աղոթքների և Սարգսյանների ընտանիքի կողքին լինելու համար»: