Հայաստանում անհրաժեշտ է ազատականացնել զենք կրելու իրավունքը, զենքի վաճառքը. Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում անհրաժեշտ է ազատականացնել զենք կրելու իրավունքը, զենքի վաճառքը։

Միաժամանակ, անհրաժշտ է բոլոր նախկին շրջկենտրոն համայնքներում հիմնել հանրային հրաձգարաններ, խրախուսել մասնավորին նաև մասնավոր հրաձգարաններ հիմնել, այնպես, որ դրանք հասանելի լինեն ամբողջ բնակչությանը։

Դպրոցները պետք է ապահովեն որոշակի տարիքից սկսած աշխակերտների խմբակային-պարբերական այցեր հրաձգարաններ՝ հրաձգային զենքին հմուտ տիրապետելու համար։

Սահմանամերձ համայնքներում այս աշխատանքները պետք է սկսել անմիջապես՝ ողջ բնակչության համար։ Անհրաժեշտության դեպքում հրաձգարան նները կազմակերպելով բացտարածքներում։

Նոր առաջացած սահմանները դեռ երկար ժամանակ են թափանցիկ մնալու՝ ստեղծելով Ադրբեջանից դիվերսանտների ու հանցագործների ներթափանցման ռիսկեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել