ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ, Գորիս-Բերձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությոջնից հայտնում են.

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է.
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի է: Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույց է: Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը: Լիսագոր-Շուշի հատվածում մառախուղ է և թույլ տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել