Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում
(Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)):
Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին bit.ly/3nXJakD հղումով և դիմել համապատասխան մարմիններին:
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար:
⬇️Մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումներով՝
👉https://www.1000plus.am/…/%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%…/263…
👉https://www.1000plus.am/…/%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%…/275»։