Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։
Այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ»։