Ապրիլի 10-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով տաքսի ծառայության վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածք: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ տաքսու վարորդը ինքնակամ ապրիլի 10-ին, ժամը 19.30-ին, վարորդը ներկայացել է ոստիկանության: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
Աղբյուր` Իրավաբան.net