Ապրիլի 10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին փողոցի թիվ 40 շենքի 97-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտորնի փրկարարական ջոկատը: Վերջիններս բացել են բնակարանի դուռը և միջնացքի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1933 թ. ծնված Նելլի Հովսեփյանին, ում պատգարակով իջեցրել են և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:
Աղբյուրը` Իրավաբան.net