Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հովսեփ Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պիտանի ճանաչվելով ժամկետային զինվորական ծառայության համար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:
Բացի այդ, 29.06.2012թ. տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք է գործել Երևանի Արցախի փողոցի 63/3 հասցեում գտնվող «Օլիմպ-Սանտ» ՍՊԸ-ի տնօրենի աշխատասենյակ, որտեղ գտնվող չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է 190 000 ԱՄՆ դոլար:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կլանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net