Արաբկիր և Քանանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Վ.-ի(անունը փոխված է):
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չարամտորեն խուսափել է վճարել իր անչափահաս երեխաների՝ Մ. Վարդանյանի և Կ. Վարդանյանի ապրուստի համար սահմանված ամսական 30.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի գումարը։
Արմենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեակնա օրենսգրքի 173-րդ հոդվածի` ծնողի կողմից երեխային կամ տասնութ տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net