Ալիմենտը չի կարող հաշվակցվել այլ հակընդդեմ պահանջներով։
Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝
ա) վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելու մասին դատարանի վճիռը.
բ) ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել այն ալիմենտ ստացողի կողմից խաբեության, սպառնալիքի կամ բռնության ազդեցության տակ կնքված լինելու հետևանքով.
գ) դատարանի վճռով հաստատվել է դատարանի վճիռը, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը կեղծելու փաստը, որոնց հիման վրա վճարվել է ալիմենտը։
Աղբյուրը` Իրավաբան.net