Հայցվորներ Սոնա Լ.-ի, Գևորգ և Տաթևիկ Հ.-ի, Հրայր Մ.-ի Սարգսյանները Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանի Գյումրու նստավայր հայցադիմում են ներկայացրել` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ քաղաքաշինության 06.06.2011 թվականի վարչական ակտը:
Հայցվորները մինչև 1988 թվականի աղետալի երկրաշարժը ապրել են Ախուրյանի շրջսովետի գործկոմի որոշմամբ, գյուղշին տրեստի ֆոնդից հատկացված Ախուրյան X հասցեի` երեք սենյականոց բնակարանում։ Երկրաշարժի հետևանքով հիշյալ բնակարանը փլվել է, այդ պատճառով դարձել են անօթևան։ Կորցնելով տասնյակ տարիների ընթացքում ստեղծվածը, ժամանակավոր բնակություն են հաստատել Շիրակի մարզում, Գյումրու Շիրակի-3 մոդուլ 9 բնակարանի թիվ 3 ժամանակավոր կացարանում։ Փաստացի շարունակել են բնակվել նույն մարզում, դարձյալ աղետի գոտի համարված Գյումրիում, ժամանակավոր կացարանում և Ախուրյանում մշտապես ընդգրկված են եղել բնակարան կորցրած անօթևանների հերթացուցակի թիվ 56 համարում։
Սակայն 06.06.2011 թվականին պատասխանող կողմը իրականացրել է արտագնա նիստ և թիվ 7 արձանագրության քաղվածքի համաձայն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում հայցվոր կողմի ընտանիքը չընդգրկել։ Քննարկման արդյունքներով հանձնաժողովի կողմից ընդունվել է որոշում Ս.Սարգսյանի ընտանիքը չընդգրկել ՀՀ Շիրակի մարզի բնակավայրերում իրականացվող շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տուն ստացողների ցուցակում, այլ բնակավայր մշտական բնակության փոխադրվելու հիմքով։
Դատարանը վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները գտել է որ հայցը ենթակա է մերժման քանի որ համաձայն ՀՀ Կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման, որով հաստատվել է «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից անօթևան ընտանիքների հաշվառման և բնակարանների արտահերթ հատկացման կարգը», իսկ համաձայն կարգի 2, 3, 16 կետերի բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներր, որոնց կացարանները /բնակարանը, բնակելի տունը, տան մի մասը/ երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի /2-րդ կետ/:
Դատարանը գտնում է, որ պատասխանող ՀՀ Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը նույնպես չժխտվեց այն փաստը որ հայցվորի ընտանիքը այս պահի դրությամբ գտնվում է երկրաշարժի պատճառով բնակարան կորցրած անօթևան ընտանիքների, արտահերթ բնակարանի հատկացման կարիքավորների հերթացուցակում, քաղաքաշինության նախարարությունը հերթացուցակներում ընդգրկելու լիազորություններով օժտված չէ: Փաստորեն ըստ էության հայցվորի ներկայացրած պահանջը` «Պարտավորեցնել պատասխանող կողմին ընդգրկելու աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում» բավարարված է:
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net