Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ավագ Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 9-ին` ժամը 10:30-ի սահմաններում, իր վարած «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի հիվանդանոցի դիմացի ճանապարհահատվածով երթևեկելիս անտեսելով ՃԵԿ-ի 36,67 կետերի և «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի 3 կետի պահանջները, ստեղծելով երթևեկության համար վտանգավոր իրադրություն` զրկել է ինչպես իրեն, այնպես էլ համընթաց երթևեկության ձախակողմյան գոտով ընթացող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Աշոտ Խ.-ին վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից` իր ավտոմեքենայի ձախակողմյան հետին տեսանելիության հայելիով, առջևի ձախակողմյան անվաթևի հատվածով բախվել է Աշոտ Խ.-ի վարած ավտոմետենայի առջևի աջ կողմի հատվածին, որը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել: Վթարի հետևանքով Աշոտ Խ.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Այսինքն Ավագ Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Արմավիրի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net