Աշոտ Մինասյանի ձերբակալումը դատարանը իրավաչափ է ճանաչել․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ լեգենդար հրամանատ Աշոտ Մինասյանին նոյեմբերի 9-ի ոչինչ չասող, իրավական առումով անհեթեթ խոսակցության հիման վրա, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ին ձերբակալելը` Դատավոր Մարինե Մելքոնյանը ճանաչեց իրավաչափ:

Նիստին Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ևս երեք մասնակից այսինքն 4 ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ պնդում էին, որ Արցախյան երեք պատերազմի մասնակից, հենց դատախազների, քննիչների թշնամուց ՊԱՇՏՊԱՆԱԾ հրամանատար Մինասյանը պետք է մնա ձերբակալված, իսկ Դատավոր Մարինե Մելքոնյանը միացավ այդ կարծիքին»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի փոխացմամբ՝ Աշոտ Մինասյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել