Տավուշի թեմը հատվածներ է հրապարակել Բագրատ Սրբազանի քարոզից․
«Այո, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով․
մեր պետությունը պարտվեց անհատին,
մեր բանակը պարտվեց զինվորին,
հաշտությունը պարտվեց թշնամությանը,
արդարությունը պարտվեց անօրենությանը,
հավատքը պարտվեց անհավատությանը,
սերը պարտվեց ատելությանը,
խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը,
հեզությունը պարտվեց հպարտությանը,
հոգին պարտվեց «դուխ»-ին,
և ոչ ոք պատասխանատվություն չկրեց»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ