Վարորդին անհիմն էին տուգանել

Աշոտ Տ.-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 29.05.2012թ. թիվ 1200086244 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցադիմումով հայցվորը նշել է, որ 29.05.2012թ. պատասխանողի ընդունած թիվ 1200086244 որոշումով 10.05.2012թ.-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ Ռուբինյանց-Սևակի փողոցների խաչմերուկից մոտավորապես 100 մետր ներքև տեղադրված 40 կմ/ժ-ով առավելագույն արագությունը սահմանափակող ճանապարհային նշանի պահանջը՝ 14 կմ/ժ-ով համապատասխանաբար գերազանցելու համար հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ինչպես հետագայում իր համար պարզվեց, Ռուբինյանց փողոցի նշված հատվածում արգելող 3.24 «Սահմանված առավելագույն արագություն» ճանապարհային նշանով երթևեկության առավելագույն արագությունն այդ ժամանակ սահմանափակված էր 40 կմ/ժամով (հետագայում սահմանափակումը հանված էր)։ Սակայն, այդ նշանը մինչև 2012 թվի մայիսի 29-ը ծածկված էր ծառերի ճյուղերով։ Հայցվորը այն կարող էր տեսնել միայն այն դեպքում, եթե գիտենար նրա առկայության և գտնվելու տեղի մասին և մոտենալով այդ տեղին` այն փնտրեր։ Այսինքն նշանը իր համար չէր գործում։ Նշանը տեսանելի դարձավ միայն մայիսի 29-ից՝ փողոցի ծառերը հատելուց հետո։

«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲ ընկերության 29.06.2012թ. թիվ 82 գրության համաձայն` նշված ճանապարհային նշանների տեսանելությունը սահմանափակող ծառերի ճյուղերի հատումն իրականացվել է մայիսի 29-ին, որպիսի պայմաններում դատարանը փաստել է, որ ներկայացված գրությունները չեն կարող բավարար ապացույց հանդիսանալ` 2012թ. մայիսի 5-ին «Առավելագույն արագության սահմանափակում 40կմ/ժ» ճանապարհային նշանի տեսանելի լինելու փաստը հաստատված համարելու համար, այն դեպքում, երբ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի 24.07.2012թ. թիվ 24-57/73 գրության համաձայն` Ռուբինյանց փողոցում ապրիլի 3-րդ տասնօրյակում արդեն ձևավորված է եղել ծառերի կանաչ սաղարթի 60-70%-ը, իսկ մայիսի 1-ին տասնօրյակում կանաչ զանգվածը ամբողջությամբ ձևավորվել է, իսկ սաղարթն ամբողջությամբ կանաչապատվել։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել