«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի’ ոստիկանապետ, մեր հայտարարությունն ընդունեք ի գիտություն և ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները՝ թիրախի տակ հայտնված ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը պաշտպանելու համար։ Տեղեկացնում ենք նաև, որ հնարավոր սադրանքների և հաշվեհարդարների ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
