ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2020 թվականի 13 հոկտեմբերի N 09-ն հրամանով հաստատվել են գերեզմանի տրամադրման և սպասարկման պայմանագրի ձևը (տարածվում է միայն մասնավոր գերեզմանատներում հողատարածքի տրամադրման և ծառայությունների մատուցման վրա), վերահուղարկավորման և վրահուղարկավորման թույլտվության տիպային ձևերը։
Հրամանն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ք./գ.__________
N_______________
«____» ___________ 20___թ.
«______________________»-ը (իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր), որպես գերեզմանատան տնօրինություն, ի դեմս ______________-ի, որը գործում է ________________,(այսուհետ` Կատարող) մի կողմից, և _____________________________ը (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված), որպես հուղարկավորության կազմակերպումը ստանձնող անձ, (այսուհետ` Պատվիրատու), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին հատկացնել ՀՀ________________ (մարզ/համայնք), «_________________________» գերեզմանատնում _______ քառ. մ. հողատարածք սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող գերեզմանատան հատակագծի կամ հատակագծի հատվածի (սխեմայի) համաձայն` հուղարկավորության համար հատկացված տարածքի մատնանշումով, իսկ աճյունասափորը հուշապատում տեղադրելու համար` հուշապատի _______ խորշի մատնանշումով, հուղարկավորումը կատարելուց հետո սույն պայմանագրի 3.1. կետում նշված ժամանակահատվածում պահպանել և սպասարկել գերեզմանը` ապահովելով գերեզմանի մաքրության, անվտանգության աշխատանքներ, ինչպես նաև` կողմերի համաձայնությամբ մատուցել 2.1. կետով նախատեսված ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել սույն պայմանագրի 4-րդ բաժնում նշված գումարը:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1. Կողմերի համաձայնությամբ Կատարողը պարտավոր է մատուցել հետևյալ ծառայությունները`
2.1.1. կազմակերպել և իրականացնել ավտոդիատարով դիակի տեղափոխման ծառայություններ,
2.1.2. իրականացնել հոգեհանգստի արարողություն,
2.1.3. կազմակերպել աճյունասափորի տեղադրումը գերեզմանատան հուշապատում,
2.1.4. ապահովել ծաղիկների, ծաղկեպսակների և հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման աշխատանքներ,
2.1.5. կազմակերպել դիակի դիակիզման միջոցով հուղարկավորության աշխատանքներ,
2.1.6. իրականացնել կանաչապատման աշխատանքներ,
2.1.7. Պատվիրատուի ցանկությամբ մատուցել հուղարկավորության հետ կապված այլ ծառայություններ:
2.2 Կատարողը պարտավոր է պահպանել և սպասարկել Պատվիրատուի և Կատարողի կողմից սահմանված ժամկետներում գերեզմանի մաքրության, դրան հարակից տարածքների անվտանգության աշխատանքները,
2.3. Պատվիրատուն պարտավոր է ծառայությունների դիմաց վճարել սույն պայմանագրի 4-րդ բաժնում նշված գումարը:
2.4. Պատվիրատուն իրավունք ունի`
2.4.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու նրա գործունեությանը,
2.4.2. հրաժարվել վճարել սույն պայմանագրի 4-րդ բաժնում նշված գումարը, ինչպես նաև պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծում և դիակի վերահուղարկավորություն մեկ այլ գերեզմանատանը, եթե Կատարողը պատշաճ կարգով չի իրականացնում ստանձնած պարտավորությունները:
3. Պայմանագրի ժամկետը
3.1. Սույն պայմանագիրը կնքվում է _________ տարի ժամկետով, բայց ոչ պակաս, քան 15 տարի ժամկետով:
3.2. Սույն պայմանագրի 3.1. կետում նշված ժամկետի ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում Կատարողը պարտավոր է սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել պայմանագրի մյուս կողմին պայմանագրի ժամկետի ավարտի մասին ծանուցելու համար:
3.3. Սույն պայմանագրի 3.1. կետում նշված ժամկետի ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում Պատվիրատուն կարող է Կատարողի հետ կնքել նոր պայմանագիր կամ իր հաշվին իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:
3.4. Սույն պայմանագրի 3.3. կետին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու դեպքում Կատարողը կարող է`
3.4.1. կրկին օգտագործել գերեզմանի տարածքը` կատարելով վրահուղարկավորում.
3.4.2. տարածքն օգտագործել` մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու և աճյունասափորը հուշապատի մեջ անժամկետ տեղադրելու պայմանով:
4. Պայմանագրի գինը և վճարման կարգը
4.1. Սույն պայմանագրի գինը, որը կարող է վճարվել ամբողջությամբ կամ տարեկան ըստ կողմերի միջև սահմանված ժամանակացույցի, կազմում է __________ ՀՀ դրամ, որից`
4.1.1. _________ ՀՀ դրամ` հողահատկացման դիմաց վճարը, որն իր մեջ ներառում է պայմանագրի 2.2. կետով սահմանված պարտադիր ծառայությունների մատուցումը:
4.1.2._________ՀՀ դրամ` պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման դիմաց վճարը,
5. Վեճերի լուծման կարգը
5.1 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
6. Եզրափակիչ դրույթներ
6.1. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի համաձայնությամբ: Սույն պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն գրավոր և ստորագրվեն կողմերի կամ նրանց ներկայացուցիչների կողմից: Կնքված համաձայնագրերը հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:
6.2. Սույն պայմանագրին կից ներկայացվում է հատակագիծը, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը և այն կազմում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
6.3. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:
7. Կողմերի հասցեները, վավերապայմանները և ստորագրությունները
«Կատարող» «Պատվիրատու»
ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ 1
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տրված`___ _______ 20 թ.
«____________________» գերեզմանատան տնօրինությունը տալիս է թույլտվություն _________________________-ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված) վերջինիս և գերեզմանատան տնօրինության միջև կնքված պայմանագրին կից ներկայացված հատակագծում կամ հատակագծի հատվածում (սխեմայում) մատնանշված հուղարկավորման համար հատկացված _____________ տարածքից վերահուղարկավորում իրականացնելու համար:
ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տրված`___ _______ 20 թ.
«____________________» գերեզմանատան տնօրինությունը տալիս է թույլտվություն __________________________-ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված) իր կողմից շահագործվող «___________________» գերեզմանատանը կատարել վերահուղարկավորում գերեզմանատան տնօրինության կողմից հատկացված _______________ տարածքում:
ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ 3
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տրված`___ _______ 20 թ.
«_____________________» գերեզմանատան տնօրինությունը տալիս է թույլտվություն _______________________-ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրված) վերջինիս և գերեզմանատան տնօրինության միջև կնքված պայմանագրով հատկացված ____________ տարածքում կատարելու վրահուղարկավորում:
ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ