Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը․ ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են․

«Պատերազմի ամբողջ ընթացքում նախարարությունը Արցախի գործընկերների հետ մեծ աշխատանք է տարել արցախցի մեր երեխաների կրթական իրավունքները պաշտպանելու համար:

Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ:

Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների:
Պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ և Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Ներգրավված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է ինչպես նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել