Մեքենայի ո՞ր հատվածում պետք է նստի պատվավոր հյուրը

Պատվավոր հյուրեր ընդունելը հաճախ կազմում է իրավաբանների աշխատանքի, գործնական բանակցությունների մի մասը:

Վերջիններիս մեքենայով տեղափոխման դեպքում հարց է առաջացնում՝ մեքենայի ո՞ր հատվածում տեղավորել հյուրերին:

Գործարար արարողակարգի օրենքների համաձայն՝ հյուրերի տեղավորումը մեքենաներում պետք է լինի հետևյալ կերպ:

Նախ պետք է մեքենան այնպես կանգնեցնել, որպեսզի աջ դռները լինեն մայթի մոտ:
Առաջինը պետք է նստի, ինչպես նաև իջնի ամենապատվավոր հյուրը:

Եթե որպես տրասպորտային միջոց օգտագործվում է տաքսին, ապա պատվավոր հյուրին չի կարելի տեղ առաջարկել առջևում՝ վարորդի կողքին:

1

2

3

Վարորդ

 1- Ամենապատվավոր հյուր

2- Երկրորդ պատվավոր հյուր
3- Երրորդ հյուր՝ որպես կանոն լինում է թարգմանիչը

Սակայն, եթե որպես տրասպորտի միջոց օգտագործվում է հյուրընկալող պատվիրակության անդամներից որևէ մեկի անձնական մեքենան, ապա առավել պատվավոր տեղը համարվում է վարորդի կողքի տեղը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել