Շատ բան է դեռ փոփոխվելու տխրահռչակ համաձայնագրում. Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկու օր է անցել, բայց ռուս խաղաղապահները Լաչինից այն կողմ չեն հասել։ Հիշեցնեմ, որ հայկական զորքերի դուրսբերումը պետք է զուգորդվի ռուս խաղաղապահների մուտքով։ Այս տեմպերով ռուս խաղաղապահները 3 օրից հաստատ չեն հասնի Քարվաճառ։ Դա նշանակում է, որ հայկական զորքերի դուրսբերման գրաֆիկը ամեն դեպքում ու, ընդ որում, ռուս խաղաղապահների շնորհիվ, չի պահպանվելու։

Շատ բան է դեռ փոփոխվելու տխրահռչակ համաձայնագրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել