«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից:
Դատարանը քննում էր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակն իրեն երեք օրով անազատությունից զրկելն էր, ինչը, սակայն չստացվեց։
«Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը։ Եվ իրենց դավաճանական պլանը վերջնական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից ինչ-որ մի առիթով զրկել այն քաղաքական կուսակցական ղեկավարներին, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ։ Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակն ու արդարացի որոշում կայացրեց»,- ասաց Վանեցյանը։