Հանրային ֆինանսների կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Իմ Քայլ», դուք գիտակցու՞մ եք, որ այն պահից երբ ձեր առաջնորդը ինքնագլուխ կապիտուլիացիայի համաձայնության է եկել և դա պարտադրում է պետությանն ու ժողովրդին, նա դարձել է դիկտատոր:
Գիտակցու՞մ եք, որ այդ պահից սկսած դուք ոչ թե լեգիտիմ իշխանություն եք, այլ անիրավ ռեժիմ, քանզի սատարում եք ձեր առաջնորդի այս դավադիր արարքը:
Գիտակցու՞մ եք, որ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած քաղաքական միավորի վարքագծից ամբողջովին շեղվել եք:
Գիտակցու՞մ եք, որ ձեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կիսում ձեր ղեկավարի դավադիր ու դավաճանական արարքը սատարելով և լռելով:
Գիտակցու՞մ եք, որ պատմության գրքերում ձեզ բոլորիդ անվանական հիշելու են, որպես դավաճաններ, 1994 թվի հաղթանակը ծախած դավադիրներ:
Գիտակցու՞մ եք, որ եթե հիմա շարունակեք լռել, ձեր սերունդներին էլ եք դավաճանի բեռի տակ թողնելու:
Հետո չասեք, թե աֆեկտի մեջ էիք և ձեզ ոչ ոք չէր հուշում սրա մասին»: