Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր: Վերը չնշված եղանակներով ձեռնարկատիրության իրականացումը համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
«Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն աջացնում է տուգանքի նշանակում` տասնհինգ հազարից երեսուն հազար ՀՀ դրամի չափով»,-Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց փաստաբան ԱրփինեԵղիկյանը:
Ապօրինի ձեռնարկատիրությամբ պետությանը պատճառված վնասի հաշվարկումներ արվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net