Պարզաբանում․ ՍԴ դատավորները չեն ստացել պարգևավճարներ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին

2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները չեն ստացել որևէ պարգևավճար։ Հոկտեմբեր ամսվա համար պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Այս քայլը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «ՀՀ-ում Ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ՝ ՍԴ-ում իրականացվող ֆինանսական օպտիմալացման աշխատանքներով։

Միևնույն ժամանակ, 2020 թվականի հոկտեմբեր ամսին ՍԴ նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Դատարանի 84 աշխատակիցներ բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին, սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների համար պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով (կարգադրությունը չի վերաբերվում ՍԴ դատավորներին)։

Բացի այդ, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։

Այս համատեքստում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տրված իր հարցազրույցում նշել է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը որպես պետական մարմին փորձում է հնարավորինս բալանսավորել իր ծախսերը և խնայված միջոցները վերադարձնել Պետական բյուջե»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել