Իրավիճակն այս պահին ԱՀ-ում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում: Շատ լուրջ լռություն է տիրում: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղարար ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից` Գորիսով, Լաչինով դեպի Ստեափաներտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն ԼՂ-ի սահմանների և շփման գծի երկայնքով»,-նշել է նա:
Նա վիրավորական է դիտարկում համաձայնագիրը «դավաճանական» պիտակավորերը․ «Որովհետև ԶՈւ-ն, ՊՆ ամբողջ համակարգն՝ իր զինվորականներով, և բոլոր զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել են առավելագույնը, որ մենք կարողանանք հաջողության հասնել: Աշխարհաքաղաքական իրավիճակը այնպիսին է եղել, որ մենք գործել ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման առումով տոտալ բլոկադայում։ Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման, մարտական սպառազինության ապահովման տեսանկյունից կարելի է, բացի ռազմական գործողություններից նաև հերոսամարտ անվանել։ Արվել է անհնարինը։ ԶՈՒ-ն՝ ժամկետային պարտադիր զինծառայողներից՝ մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրս, կատարել է առավելագույն հնարավորինը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերսպառազինված ԶՈՒ-ին: Եվ եթե ինձ կարող են հարցնել` ինչո՞ւ դուք սպառազինված չէիք, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, ՀՀ-ի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից, ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության և հրամանատարական կազմի առումով։ Չենք մոռանում նաև հազարավոր վարձկան-ահաբեկիչներին։ Մեր պաշտպանական բանակը պատվով է դուրս եկել։ Ես վստահեցնում եմ՝ արվել է մաքսիմումը։ Մեծ ունեցել ենք հակառակորդի օդային գերակայության մեծ խնդիր, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որը Ադրբեջանը օգտագործել է Թուրքիայի օգնությամբ, համարյա անհնարին է դարձրել մեր արձագանքը»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում