Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հայկ Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հայկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, չարաշահելով իր մանկական ընկերոջ` Հովհաննես Ա.-ի վստահությունը, նրա անձնագրով և անվամբ ապառիկ կարգով համակարգիչ գնելով, տիրանալով նշված համակարգչին` կատարել է խարդախություն վերջինիս պատճառելով զգալի չափերի` 204000 դրամի գույքային վնաս:
Գործով մեղադրյալ Հայկ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net