Ապրիլի 8-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մանկապարտեզի մոտ, հայտնաբերվել է զինամթերք:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նշված հասցեում սակրավորները հայտնաբերել են գաուբից տեսակի արկ 75 տրամաչափով, որը տեղափոխվել է զորամաս: Այս մասին տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net