Արամը հարազատներին ստիպել է զբաղվել մուրացկանությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մուրացկանություն կա բոլոր, նույնիսկ զարգացած երկրներում, ու սա արդարացում չէ: Ի վերջո, մեծահասակի համար սա կարող է լինել ապրելակերպ, գաղափարախոսության դրսևորում:

Բայց մի բան պարզ է. մուրացկանությունը չի կարող դիտվել որպես մասնագիտություն, չի կարող լինել շահույթ հետապնդող կազմակերպություն, որտեղ մարդկանց, նաև երեխաներին ընդունում են աշխատանքի որպես մուրացիկ: Հենց նմանատիպ մի չակերտավոր «հիմնարկության» գործունեություն օրերս կասեցրին ոստիկանները:

 

Նախաքննական մարմինը Արամ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրել երեխայի թրաֆիքինգի և քրեական օրենսգրքի հարակից էլի մի քանի հոդվածների հատկանիշներով: Արամ Ներսիսյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:

 

Տեսանյութը` police.am

Աղբյուրը՝ Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել