Վարդան Օսկանյանը հրավիրվել է ԱԱԾ

Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ), ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար:

Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել