Չի պատասխանել դռան և հեռախոսի զանգերին

Ապրիլի 8-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 26 շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` ննջարանի հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել Ն. Վարդանյանին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:

Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել