Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը` ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով երկու մեքենաների վարորդները և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net