Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրև Շուշիի գրավման ապացույցներ։ Տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առընչություն չունի միջնադարյան Շուշի բերդի հետ։
Այս մասին հայտնում է տեղեկատվության ստուգման կենտրոնը։