Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Սուրեն Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Սուրեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հորը՝ Գրիգոր Գ.-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը խարդախությամբ, 2011թ. սեպտեմբերին, չարաշահելով մոր՝ Ռուզաննա Գ.-ի վստահությունը, վերջիններիս բնակարանը գրավադնելու և ստացված գումարով շահույթ ստանալու նպատակով գործունեություն ծավալելու պատրվակով մոլորության մեջ գցելով, վերցրել է հիշյալ բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, կեղծել է իրավունք վերապահող փաստաթուղթ, որն օգտագործելով սեփականության իրավունքի վկայականի հետ, ներկայացնելով Արբակիր նոտարական տարածքի նոտարին`8.740.000 ՀՀ դրամով բնակարանը վաճառել է Էդգար Մ.-ին՝ խարդախությամբ Գրիգոր Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումըը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net