Պետք է լրիվ այլ կյանքով ապրենք, արժանի լինենք այն հողին, որի համար այսքան թանկ ենք վճարում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Յուրաքանչյուրս մեր պարտքը կատարելիս միշտ պետք է լինենք մեր զոհված տղերքի ընտանիքների կողքին։

Պետությունն իր անելիքը կանի, մենք՝ յուրաքանչյուրս, պարտավոր ենք այսօր, վաղը և ընդմիշտ լինել բոլոր այն մարդկանց ընտանիքների կողքին, սատարել նրանց, ովքեր պատերազմում տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Դա մեր հավերժ պարտքն է։

Առհասարակ, պետք է մեր կյանքը փոխենք, պետք է լրիվ այլ կյանքով ապրենք, արժանի լինել այն հողին, որի համար այսքան թանկ ենք վճարում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել