Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում անմեղսունակ Հովհաննես Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 04-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գործող «Ամադեո» սրճարանի մոտակայքում Լիանա Դ.-ին պատկանող պայուսակում գտնվող դրամապանակից բացահայտ հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափի` 54000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և դիմել փախուստի:
Քրեական օրենքով արգելված արարք կատարած Հովհաննեսը ներկայումս հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նուբարաշենի կլինիկայում:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net