Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռոբերտ Ծ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը 13-ի սահմաններում նախապես տեղյակ լինելով, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան X հասցեում գտնվող Նաիրա Ա.-ի բնակարանի մուտքի դռան բանալին պահվում է դռան առջև գցված շորի տակ, ուրիշի գույք գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նշված վայրից վերցրել է բանալին, բացելով մուտքի դուռը` ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող, ննջասենյակի մահճակալի դոշակի տակ գտնվող զգալի չափերով 20.000 ՀՀ դրամ գումարը և նույն վայրում գտնվող 150.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանին։
Բացի այդ, Ռոբերը Ծ.-ն, 2012 թվականի նոյեմբեր ամսվա վերջին նախապես տեղյակ լինելով Վանաձոր քաղաքի X հասցեի բնակարանը չբնակեցված լինելու հանգամանքի մասին, զգալի չափերով գույք գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մետաղյա ձողի գործադրմամբ մուտքի փայտյա դռան փականները կոտրելու միջոցով փորձել է ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան, սակայն մուտքի դուռը չբացվելու պատճառով հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել։
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Գործով մեղադրյալ Ռոբերտ Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net