Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսություն․ Սենոր Հասրաթյան

Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսություն։ Այս մասին Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ արածով: Զգացմունքի առաջ գլուխ եմ խոնարհում, սակայն առավել քան հզոր է այն ճշմարտությունը, որն ազդարարում է մարդու կատարածի մասին… Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել «բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ… Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված: Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու«հուսադրող» ապատեղեկատվությունը: Պատերազմը ասպետների գործ է, որոնցից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, կամավորական, թե մտավորական, կին, անչափահաս, թե ծեր, գիտեն իրենց անելիքը և այն կատարում են ազնվորեն ու հնարավորության սահմանում առավելագույնս անթերի… Հենց այդպես սիրելով Հայրենիքը և հանուն նրա գործելով Էլ կերտվում է ՀԱՂԹԱՆԱԿԸ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել