Արցախի հարավային ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհրան Մենսիմովին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինոնյանը:
Նրա խոսքով՝ Մենսիմովն օրեր առաջ հատուկջոկատայինների հետ Նախիջևանից քաղաքացիական օդանավով տեղափոխվել էր Ադրբեջան՝ հայկական ուժերի դեմ կռվելու համար: Նա օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջևանյան զորքերի հրամանատարն է եղել։
Ավելի վաղ Razm.info-ն հայտնել էր, որ ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերը լուսանկար էին տարածել՝ նշելով, որ Նախիջևանից հատուկջոկատայինների ստորաբաժանում է մեկնում «մայրցամաքային» Ադրբեջան։
«Արձանագրենք այն փաստը, որ Ադրբեջանը օգտագործում է իր քաղաքացիական ինքնաթիռները ռազմական նպատակներով:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ քաղաքացիական ինքնաթիռներն օգտագործվում են նաև Սիրիայից վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու համար։
Այս փաստը լուրջ մտահոգության տեղիք պիտի տա նաև օտարերկրյա ավիաընկերություններին։ Հնարավոր է՝ ավելի ողջամիտ կլինի, եթե ելնելով անվտանգության նկատառումներից՝ նրանք առժամանակ հրաժարվեն Ադրբեջանի տարածքով թռիչքներից»։