Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը հավաքվելու ենք Եռաբլուրում, խնդրում եմ ծաղիկների գումարը փոխանցել հիմնադրամին․ Արտակ Հովհաննիսյան

Զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես որդու հուղարկավորության արարողության ժամանակ, այնպես էլ հիմա, հորդորում է քաղաքացիներին ծաղիկներ գնելու փոխարեն գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Այս մասին նա գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:
Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել