Ի տարբերություն հետախույզի` լրտեսը միշտ բնութագրվում է բացասականորեն

Լրտեսը թշնամու այն գործակալն է, որի նպատակն է թշնամուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը: Լրտեսը, որպես կանոն, բնութագրվում է բացասականորեն:

Ի տարբերություն լրտեսի` հետախույզը միշտ դրականորեն է բնութագրվում: Որպես օրինակ, կարելի է նշել թեկուզ ԽՍՍՀՄ-ում հայտնի Շտիրլեցին կամ արևմտյան պերսոնաժ Ջեյմս Բոնդին:

«ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով լրտես է հանդիսանում օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող այն անձը, ով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին հանձնում է պետական գաղտնիք պարունակող կամ այլ տեղեկություններ կամ հանձնելու նպատակով դրանք հավաքում, հափշտակում, պահում է»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիցիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Լրտեսությունը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել