Ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած տեղեկատվությունը, որ «Հայրենիք» զորախումբն իբր ոչնչացվել է՝ բացահայտ կեղծիք է. Վարդան Ոսկանյան

«Հայրենիք» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վարդան Ոսկանյանը հայտնում է.

«Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբն իբր ոչնչացվել է՝ բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։

Զորախումբը, գեներալ Սրթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել