Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.

«Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։ Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտվում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել