Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդը իր համերաշխությունն է հայտնում Արցախին ու հայ ժողովրդին

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկանում ենք.
«Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան և վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել