Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:
Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»: