Բայդենն ունի ընտրողների 73.7 մլն ձայն, իսկ Թրամփը՝ 69.5 մլն, նման պայմաններում Թրամփի հաղթանակն ուղղակի հերոսություն կլիներ. Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հայտնում է.

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք ընտրությունների լարվածության մասին
Օրինակ 5մլն ընտրող ունեցող Ջեորջիայում ձայների տարբերությունը կազմում է 2000 ձայն: 6.5 մլն ընտրող ունեցող Փենսիլվանիայում 9000 ձայն: Նևադայում ձայների տարբերությունը 12.000 ի օգուտ Բայդենի և այլն: Պարզ է, որ նման պարագայում վերճերն ու վերահաշվարկներն անխուսափելի են մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամսի 4-ին մի շարք նահանգներում Թրամփը վստահ առաջատար էր, իսկ արդեն ամսի 6-ին Բայդենն է առաջատար: Բնականաբար սա հիմք է Թրամփի համար վերահաշվարկ պահանջելու մանավանդ, որ 1% տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է:

Այս պահին Բայդենն ունի 253 ընտրիչների ձայն (հարկավոր է առնվազն 270), իսկ Թրամփը` 213: Միաժամանակ, Բայդենն ունի ընտրողների 73.7մլն ձայն, իսկ Թրամփը 69.5մլն: Նորից ու նորից եմ կրկնում: Նման պայմաններում Թրամփի հաղթանակն ուղղակի հերոսություն կլիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել