Բերձորի ուղղությամբ ոչնչացվել է թշնամական ստորաբաժանում՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդկային ուժով. ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել. «Բերձորի ուղղությամբ ոչնչացվել է թշնամական ստորաբաժանում՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդկային ուժով»:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։ Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել