Սահմանադրական դատարանից հայտնում են.
«Սահմանադրական դատարանը կառավարության պահուստային ֆոնդին է տրամադրել 43 մլն դրամ տնտեսված գումար:
2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։
Բացի այդ, Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները Պահուտային ֆոնդ ուղղելու մասով։
Տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ»։