ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողնրի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարել։ Նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։
Հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրակատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։
«Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարներ իհամար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, ինչի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է»,-նշվում է հիմնավորման մեջ։
Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։