Նոյեմբերի 5-ին, ժամը 11։45-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկական համալսարան»–ի մասնաճյուղի հետնամասում այրվում է տան տանիք։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան 86 հասցեում գտնվող խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 12:51-ին: Այրվել է խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 56 քմ), ստվարաթուղթ (մոտ 2 խմ) և ներսում կուտակած վառելափայտ (մոտ 1 խմ):