Մենք տեսնում ենք՝ որքան շատ են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է.

«Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են:

Մենք տեսնում ենք՝ որքան շատ են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները: Արձանագրել ենք իրենց բառերը՝ ներքին լսարանին ուղղված, որոնցով ցույց ենք տալիս, որ այն, ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետև եթե այս պայմաններում անգամ մեկ օր, մեկ ժամ էթնիկ հայն իրենց հետ հայտնվի մեկ տանիքի ներքո իրենց հետ, բացառվում է խոսել կյանքի իրավունքի, առողջության իրավունքի մասին»,- ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը»։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել